Համակարգային ծրագրավորման ամբիոն

Ամբիոնի մասին

Ամբիոնի պատմությունը.
Համակարգային ծրագրավորման ամբիոնը հիմնադրվել է 2002թ.:

  • Հիմնադրման օրվանից մինչև 2004 թվականը ամբիոնը ղեկավարել է ֆ.մ.գ.թ., դոցենտ Ալբերտ Ավետիսի Օրդյանը։
  • 2004-2015 թվականներին ամբիոնը գործել է ֆ-մ.գ.թ., պրոֆեսոր Վլադիմիր Սահակի Եղիազարյանի ղեկավարությամբ։
  • 2015 թվականից մինչև 2016 թվականը ամբիոնը ղեկավարել է կ.գ.թ., դոցենտ Վաչագան Գուրգենի Վահրադյանը։
  • 2016 թվականից մինչև 2019 թվականը ամբիոնը ղեկավարում էր տ.գ.թ., դոցենտ Աննա Սեդրակի Հովակիմյանը։
  • 2019 թվականի ապրիլի 1-ից մինչ օրս ամբիոնի վարիչն է ֆ-մ.գ.թ. Սևակ Սենիկի Սարգսյանը:
Ամբիոնի որակական կազմը.
Ամբիոնը բաղկացած է 52 աշխատողից, որից 4-ը հիմնական, իսկ 48-ը՝ ներքին համատեղությամբ։

Ամբիոնի հիմնական գիտական ուղղությունները.
  • տեղական և գլոբալ ցանցերում գործընթացները նկարագրելու տարբեր մեխանիզմների մոդելավորման հնարավորությունների հետազոտություն,
  • զուգահեռ ճարտարապետություններ և զուգահեռ ծրագրավորում,
  • արհեստական բանականություն,
  • նեյրոնային ցանցեր,
  • մեծ տվյալների ինտելեկտուալ անալիզ,
  • համակարգչային տեսողություն,
  • ծրագրային համակարգերի ստուգում, փորձարկում և կարգավորում:

 

Ծրագրեր

Ամբիոնի ուսումնական գործընթացը.
ՀԾ ամբիոնը ՄԿ և ՄՄՄ ամբիոնների հետ համատեղ բակալավրիատում իրականացնում է «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» համատեղ կրթական ծրագիրը:
Մասնագետների պատրաստման հիմնական ուղղությունները (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) իրականացվում են հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրերերով են` 

  • 01.03.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
  • 01.04.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա (Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտատեխնիկա, Համակարգային ծրագրավորում)
Ասպիրանտուրայի մասնագիտություններ՝
  • 09.06.01 Ինֆորմատիկա և հաշվարկման տեխնիկա
  • 05.13.11 Համակարգիչների, համալիրների և համակարգչային ցանցերի մաթեմատիկական և ծրագրային ապահովում
  • 05.13.17 Ինֆորմատիկայի տեսական հիմունքները
Միջազգային կրթական կապեր, համատեղ կրթական ծրագրեր.
ՌԴ ՌԳԱ Վ. Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտի հետ համատեղ Համակարգային ծրագրավորման լաբորատորիա:

Ամբիոնի գիտահետազոտական գործունեություն.
  • Ծրագրային ապահովման անվտանգություն
  • Ծրագրերի օպտիմալացում
  • Կոմպիլյատոր տեխնոլոգիաներ
  • Արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում
Գիտական դպրոց.
Ամբիոնը ձևավորել է գիտական դպրոցներ հետևյալ ուղղություններով՝
  • Ազդանշանների և պատկերների մշակում (ղեկավար, դոցենտ Վահրադյան Վ.Գ.)
  • Համակարգային ծրագրավորում (ծրագրային ապահովման անվտանգության վերլուծություն, կոմպիլյատոր տեխնոլոգիաներ և ծրագրերի օպտիմալացում) (ղեկավար ֆ-մ.գ.թ., դոցենտ Սարգսյան Ս.Ս.)

team

Արեն Մայիլյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու

Տեղեկատվություն

 Ծրագրային ապահովման ինժեներ՝ ավելի քան 10 տարվա փորձով ՏՏ ոլորտում, մասնագիտացված վեբ և մոբայլ համակարգերի մշակմամբ։
Աշխատանքային փորձ
Էներջայզ Գլոբալ Սերվիզիս ՓԲԸ (2019-ներկա), ԾԱ ինժեներ

  • Գոյություն ունեցող մոդուլների բարելավում և օպտիմիզացում։
  • Ծրագրային ապահովման նախագծում և մշակում։
  • Նոր ծրագրավորողների ղեկավարում և զարգացման գործընթացների կառավարում։
  • Նոր ֆունկցիաների ներկայացում հաճախորդներին։
  • Տվյալների և համակարգերի ինտեգրում։
Օգտագործված տեխնոլգիաներ․ Java, JavaScript, Oracle, HTML/CSS, EJB, Hibernate, Maven, Git, Jenkins, Docker, RabbitMQ, AWS.
Կատարված նախագծեր․
  • Worldline Issuer BackOffice
  • “Doocat” մոբայլ ֆինանսական կառավարման համակարգ
  • Մաքսային համակարգի ծրագրային ապահովում

Հայաստանի Ազգային Պոլիտեխնիկական Համալսարան (2020-ներկա), ասիստենտ
  • Կազմել ուսումնական պլան
  • Պատրաստել տեսական և լաբորատոր պարապմունքներ
  • Ղեկավարել ուսանողների ավարտական աշխատանքները

Business Development Group (2020-այժմ), դասընթացավար
  • Կազմել ուսուցման պլան
  • Դասավանդել սկսնակ մակարդակի ուսանողներին
  • Դասավանդել միջին մակարդակի ուսանողներին
  • Պատրաստել թեստեր և առաջադրանքներ
  • Ղեկավարել տարբեր նախագծեր
  • Հաջողությամբ ապահովել դրամաշնորհներ՝ Երևանում և մարզային համայնքներում բարձրորակ և նորարարական դասեր անցկացնելու համար
  • ԲՏԱ նախարարության հետ համատեղ իրականացնել կրթական նախագծեր Երևանում և մարզերում։

Armenian Code Academy (2022), Դասընթացավար
  • Կազմել ուսուցման պլան
  • Պատրաստել ակադեմիական ծրագիր
  • Պատրաստել քննակատ թեստեր և առաջադրանքներ
  • Ստուգել, գնահատել ավարտական կիրառական աշխատանքներ
  • Վեբբ ֆոնտեն Հոլդինգ ՍՊԸ (2017-2018), ԾԱ Ինժեներ
  • Ստեղծել անվտանգության և տվյալների պաշտպանության կարգավորումներ
  • Մշակել սերվերային մասի ճարտարապետությունը
  • Աշխատել տվյալագետների և վերլուծաբանների հետ՝ ծրագրային ապահովումը բարելավելու համար
  • Կազմել տեխնիկական փաստաթղթեր
  • Թեստավորել ծրագրային ապահովումը
Ինֆորմացիոն տեխնոլոգիաների ձեռնարկությունների միություն (2013-2018), խմբակավար
  • Սխեմաների նախագծում
  • C, C++, LabView, Linux, Microsoft robotics
  • Controller programming
  • Սենսորների հետ աշխատանք
  • Image recognition
  • Թիմի և պռոյեկտի ղեակավարում
  • Ռոբոտների հետ աշխատանք

Ֆայլեր

team

Արեն Մայիլյան

Տեխնիկական գիտությունների թեկնածու
team

Հայկ Կարենի Ասլանյան

ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
team

ՍԱՄՎԵԼ ԱՍԱՏՐՅԱՆ

Մանկավարժական գիտությունների թեկնածու, դոցենտ • Կրթական տեխնոլոգիաներ, որակի ապահովում, արհեստական բանականությունը կրթության մեջ

Менеджеры