ԸՆԴՀԱՆՈՒՐ ՖԻԶԻԿԱՅԻ և ՔՎԱՆՏԱՅԻՆ ՆԱՆՈԿԱՌՈՒՑՎԱԾՔՆԵՐԻ ԱՄԲԻՈՆ
Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնը հիմնադրվել է 2005 թվականին։
Ստեղծման պահից մինչև 2012 թ․-ը ամբիոնը գործել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզմաթ գիտությունների դոկտոր պրոֆեսոր Էդուարդ Մուշեղի Ղազարյանի ղեկավարման ներքո: 2012 թվականի մայիսից ամբիոնը ղեկավարել է ֆիզմաթ գիտությունների դոկտոր Հայկ Արայի Սարգսյանը, իսկ արդեն 2018 թվականի մայիսից՝ ֆիզմաթ գիտությունների թեկնածու,դոցենտ Դավիթ Բորիսի Հայրապետյանը։
Ամբիոնի գործունեության մեջ մտնում է ինչպես կրթական պրոցեսի կազմակերպումը, այնպես էլ պինդ մարմնի ֆիզիկայի տարբեր ուղղությունների գիտահետազոտական գործունեությունը։
ԱՄԲԻՈՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ.
Ամբիոնը իրականացնում է տեսական հետազոտություններ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ոլորտում։
Ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններն են․
Կիսահաղորդչային նանոկառուցվածքների էլեկտրոնային, կուլոնյան և սպինային բնութագրերի տեսական հետազոտում (քվանտային լարեր, քվանտային թաղանթներ, քվանտային կետեր)
Կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական հատկությունների հետազոտում
Մետաղական նանոմասնիկների էլեկտրոնային և օպտիկական հատկությունների ուսումնասիրում
Ամբիոնին կից իրականացվում են մի քանի գիտական նախագծեր(դրամաշնորհներ), որոնց շրջանակներում իրականացվում է նանոֆիզիկայի արդի ուղղությունների հետազոտում
ԱՄԲԻՈՆԻ ՈՒՍՈՒՄՆԱԿԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑԸ.
Ամբիոնի շրջանակներում իրականացվում են կրթական ծրագրի չորս աստիճաններ՝ բակալավրիատ, մագիստրատուրա,ասպիրանտուրա,դոկտորանտուրա, ըստ հետևյալ ուղղությունների.
Բակալավրիատ․
«11.03.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա»
Ուսումնական ծրագրեր.
«Նանոէլեկտրոնիկա»
«Քվանտային ինֆորմատիկա»
Մագիստրատուրա
«11.04.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա»
Մագիստրոսական ծրագրեր․
«Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա»
«Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր»
«071301.00.7 Էներգետիկա» (հայկական հոսք)
Մագիստրոսական ծրագիր․
«071301.05.7Այլընտրանքային էներգետիկա»
Ասպիրանտուրա
«01.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա»
«13.00.02 Դասավանդման և դաստիարակման մեթոդիկա (ֆիզիկա)»
Դոկտորանտուրա
«01.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա»:
Ամբիոնը զբաղվում է մասնագետների վերապատրաստմամբ «11.03.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղությամբ (ինչպես բակալավրիատի, այնպես էլ մագիստրատուրայի ուղղություններով): Կրթությունն իրականացվում է առկա տարբերակով, բակալավրիատի հիմնական կրթական ծրագրի յուրացման ստանդարտ ժամկետը 4 տարի է, մագիստրատուրան՝ 2 տարի։ Բակալավրիատըավարտելուց հետո շրջանավարտներին շնորհվում է որակավորում՝ բակալավր«Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղությամբ, իսկ մագիստրատուրայում՝ մագիստրոսի աստիճան«Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղությամբ:
Ամբիոնի պրոֆեսորադասախոսական անձնակազմը դասավանդում է«11.03.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղությանբակալավրիատի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում ընդգրկված ընդհանուր և հատուկ առարկաները։
Նաև ամբիոնի պրոֆեսորադասախոսական կազմը դասավանդում է հետևյալ ուղղություններով բակալավրի և մագիստրատուրայի կրթական ծրագրերում ընդգրկված ընդհանուր և հատուկ առարկաներ՝
Ամբիոնին կցված են հետևյալ լաբորատորիաները.
Ոսումնական.
Մեխանիկայի և ալիքային պրոցեսների լաբորատորիա (լսարան № 124)
Լաբորատոր աշխատանքն ապահովում է բարենպաստ պայմաններ ուսումնական և գիտահետազոտական գործունեության համար, որտեղ, տեսականից բացի, ձեռք բերված գիտելիքները համախմբվում են գործնականում։
Մեխանիկայի և ալիքային պրոցեսների լաբորատորիայում ուսումնասիրվում են մարմինների շարժումը և նրանց միջև տեղի ունեցող փոխազդեցությունները։
Մոլեկուլային ֆիզիկայի և թերմոդինամիկայի լաբորատորիա (լսարան № 118)
Լաբորատոր աշխատանքն ապահովում է բարենպաստ պայմաններ ուսումնական և գիտահետազոտական գործունեության համար, որտեղ, տեսականից բացի, ձեռք բերված գիտելիքները համախմբվում են գործնականում։
Մոլեկուլային ֆիզիկայի և թերմոդինամիկայի լաբորատորիայում ուսումնասիրվում են մարմինների ֆիզիկական հատկությունները ագրեգացման տարբեր վիճակներում՝ ելնելով դրանց մոլեկուլային կառուցվածքից:
Էլեկտրականության և մագնիսականության լաբորատորիա (լսարան № 118)
Լաբորատոր աշխատանքն ապահովում է բարենպաստ պայմաններ ուսումնական և գիտահետազոտական գործունեության համար, որտեղ, տեսականից բացի, ձեռք բերված գիտելիքները համախմբվում են գործնականում։
Էլեկտրականության և մագնիսականության լաբորատորիայում ուսումնասիրվում և ամրապնդվում են ստատիկ էլեկտրականության, էլեկտրական հոսանքների և մագնիսական երևույթների գիտելիքները։
Ատոմային և քվանտային ֆիզիկայի լաբորատորիա (լսարան № 125)
Լաբորատոր աշխատանքն ապահովում է բարենպաստ պայմաններ ուսումնական և գիտահետազոտական գործունեության համար, որտեղ, տեսականից բացի, ձեռք բերված գիտելիքները համախմբվում են գործնականում։
Ատոմային և քվանտային ֆիզիկայի լաբորատորիայում ուսումնասիրվում են ատոմների, իոնների և էլեկտրոնային կոնֆիգուրացիաների կառուցվածքն ու հատկությունները, ինչպես նաև տարրական գործընթացները, որոնցում նրանք մասնակցում են։
Օպտիկայի լաբորատորիա (լսարան № 129)
Լաբորատոր աշխատանքն ապահովում է բարենպաստ պայմաններ ուսումնական և գիտահետազոտական գործունեության համար, որտեղ, տեսականից բացի, ձեռք բերված գիտելիքները համախմբվում են գործնականում։
Օպտիկայի լաբորատորիայում ուսումնասիրվում է տեսանելի լույսի, ինֆրակարմիր և ուլտրամանուշակագույն ճառագայթման բնույթը, լույսի հատկությունները և այլ երևույթները։
Գիտական
Քվանտային համակարգերի մաթեմատիկական մոդելավորման գիտական լաբորատորիա (Wolfram Laboratory)
ՔՀՄՄ լաբորատորիան իրականացնում է տարբեր քվանտային համակարգերում և, մասնավորապես, կիսահաղորդչային քվանտային նանոկառուցվածքներում տեղի ունեցող ֆիզիկական գործընթացների և երևույթների մոդելավորում, վիզուալիզացիա և հետագա վերլուծություն: ՔՀՄՄ լաբորատորիան անցկացնում է նաև դասախոսություններ և հատուկ դասընթացներ բակալավրիատի և մագիստրատուրայի ուսանողների համար։
ԳՐԱՆՏԵՐ
| № | Գիտականնախագծի / դրամաշնորհիանվանում | Նախագծի ծածկագիր | Վերնագիր | Ղեկավար | Իրականացման ժամկետ |
| Գործող | |||||
| 1. | Horizon 2020 WIDESPREAD-05-2020 Twinning Program, NanoQIQO | Twinning towards the Russian-Armenian University’s scientific excellence and innovation capacity in nanomaterials for quantum information and quantum optics | Hayrapetyan D.B. | 2021- up to now | |
| 2. | Funding for leading research of the Science Committee of Armenia | 21AG-1C022 | Theoretical study of the Coulomb, optical, thermodynamic and magnetic characteristics of quasitwo- dimensional colloidal CdS and CdSenanoplatelets | Sarkisyan H.A. | 2021- up to now |
| 3. | Funding for the starting of research groups or the strengthening of laboratories of the Science Committee of Armenia | 21SCG-1C008 |
Single Photons Sources and Entangled Photons Pairs Sources based on Coupled Colloidal Quantum Dots for Quantum Computing |
Hayrapetyan D.B. | 2021- up to now |
| 4. | Basic Science Funding Programs of the Science Committee of Armenia | 10-2/I-5 | Investigation of the physical properties of quantum nanostructures with complex geometry and different confining potentials | Sarkisyan H.A. | 2012- up to now |
| 5. | Armenian-Russian Research Collaboration Grant (Science Committee of Armenia) | 20RF-041 | Investigation of single-particle and multiparticle optical effects in Ge/Si quantum dots | Sarkisyan H.A. | 2021- up to now |
| 6. | Armenian-Russian Research Collaboration Grant (Science Committee of Armenia) | 20RF-048 | Controllable exciton transport in 2D hybrid organic-inorganic perovskites | Hayrapetyan D.B. | 2021- up to now |
| 7. | Armenian-Italian Research Collaboration Grant (Science Committee of Armenia) | AI-01/19 | Photophysical investigation of semiconductor quantum dots | Hayrapetyan D.B. | 2019-up to now |
| 8. | Student support program of the State Committee for Science of the Republic of Armenia | 20AA-1C007 | Optical properties of magnetobiexcitons in semiconductor quantum dots | Bleyan Y.Y. | 2021- up to now |
| 9. | Faculty Research Funding Program 2021 (PMI Science) | Colloidal Quantum Dots as Platforms for Quantum Information Science | Hayrapetyan D.B. | 2021-2022 | |
| 10. | Grant in the framework of RAU funding | - | Investigation of multiparticle and photoluminescent characteristics of semiconductor quantum dots and dashes | Kazaryan E.M. | 2016- up to now |
| Ավարտված | |||||
| 11. | ANSEF-2020 | 20AN:PS-nano-2205 | Theoretical and experimental investigation of optical properties of biexctons in quantum dots | Hayrapetyan D.B. | 2020- 2021 |
| 12. | Thematic Science Funding Programs of the Science Committee of Armenia | 18T-1C062 | Исследование трионных и биэкситонных структур в полупроводниковых квантовых точках | Sarkisyan H.A. | 2018-2020 |
| 13. | Young Researchers Support Program 2016 | 16UR-1CO22 | Investigation of quantum nanostructures with nontrivial geometry: electron, exciton and impurity states, linear and nonlinear optical properties in the terahertz region | Hayrapetyan D.B. | 2016-2018 |
| 14. | ANSEF 2015 | NANO-3905 | Cylindrical quantum dot with different confining potentials in the presense of external electrical and magnetic fields: impurity states and electrostatic multipoles | Hayrapetyan D.B. | 2015-2016 |
| 15. | Thematic Science Funding Programs of the Science Committee of Armenia | 13-1С353 |
Photoionization of metal clusters. Photoionization; metal nanoparticles; Fano resonance |
Melikyan A.H. | 2014-2015 |
| 16. |
COST EUROPEAN COOPERATION IN SCIENCE & TECHNOLOGY |
MP1403 | Nanoscale Quantum Optics | Hayrapetyan D.B. (representative from RAU) | 2014-2019 |
Բակալավրիատ.
• «11.03.02 Տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և կապի համակարգեր».
• «11.03.03 Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա».
• «11.03.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա»
Ուսումնական ծրագրեր.
«Նանոէլեկտրոնիկա»
«Քվանտային ինֆորմատիկա»
Մագիստրատուրա.
«11.04.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղությամբ.
Մագիստրոսական կրթական ծրագրեր.
• «Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա»
• «Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր»
«071301.00.7 Էներգետիկա» (հայկական հոսք)
Մագիստրոսական ծրագիր․
«071301.05.7Այլընտրանքային էներգետիկա»
CV
Ամբիոնի վարիչ
Հայրապետյան Դավիթ Բորիսի
Կրթություն:
2006-2009թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ֆ-մ.գ.թ, Կիսահաղորդիչների ֆիզիկա
2004-2006թթ. Երևանի պետական համալսարան, Մագիստրոսի աստիճան, Ֆիզիկա:
2000-2004թթ. Երևանի պետական համալսարան, Բակալավրի աստիճան, Ֆիզիկա:
Աշխատանքային փորձ
2018թ. առ այսօր Հայ-ռուսական համալսարանի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ:
2017թ. առ այսօր Հայ-ռուսական համալսարանի քվանտային համակարգերի մաթեմատիկական մոդելավորման լաբորատորիայի վարիչ։
2014թ. առ այսօր Հայ-ռուսական համալսարանի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի դոցենտ:
2014 - 2016թթ. Երևանի պետական համալսարանի քվանտային տեխնոլոգիաների և նոր նյութերի կենտրոնի գիտաշխատող:
2009-2015թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հելիոտեխնիկա» պրոբլեմային լաբորատորիայի գիտաշխատող:
2009 - 2013թթ.՝ Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս:
2007-2009թթ.՝ Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ: