Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտ
Մաթեմատիկայի, ֆիզիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտը ձևավորվել է 2025թ. սեպտեմբերի 1-ին` մինչ այդ գործող Ինժեներաֆիզիկական ինստիտուտի ու Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի հիմքի վրա: ՄՖԲՏԻ տնօրեն է հանդիսանում տ.գ.թ., դոցենտ Ահարոն Կամոյի Ահարոնյանը:
Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի բաժին.
Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը ստեղծվել է 1999թ.: «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» մասնագիտության ընդունելությունը սկսվել է 1999թ.: 2004թ. սկսած ֆակուլտետում կրթությունը իրականացվում է եռաստիճան համակարգով` բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա: Կրթությունը իրականացվում է ՌԴ և ՀՀ բարձրագույն մասնագիտական կրթության պետական կրթական ստանդարտներին համապատասխան: 2012թ. Կիրառական մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ֆակուլտետը նոր ձևավորված Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի կազմի մեջ է մտնում:
Արդեն 2018թ. ՄԲՏԻ կազմալուծվում է` բաժանվելով երեք ինստիտուտի: Դրանցից մեկը հանդիսացավ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտը: ՄԻԻ տնօրեն նշանակվեց ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր Կարապետյան Գ.Ա.-ն: Ինստիտուտը կոչված էր ինքնուրույն իրականացնելու ակադեմիական կրթության ամբողջ ցիկլի ուսումնական և գիտական բոլոր գործընթացները (բարձրագույն և հետբուհական կրթություն՝ բակալավրիատ-մագիստրատուրա-ասպիրանտուրա-դոկտորանտուրա)։ Ինստիտուտը գործում էր ինքնավարության սկզբունքով՝ կրթական և գիտական գործունեությունը կարգավորող ՀՀ և ՌԴ գործող օրենսդրության, ինչպես նաև ՀՌՀ նորմատիվ փաստաթղթերի շրջանակներում։ Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի կազմում ներառված է եղել երեք ամբիոն՝
-
Համակարգային ծրագրավորման,
-
Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման,
-
Մաթեմատիկական կիբեռնետիկայի։
ՄԻԻ-ում մասնագետների պատրաստմամբ զբաղվել է բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմ։ Ուսումնական գործընթացը բարձր որակով իրականացնելու նպատակով Ինստիտուտն իր տրամադրության տակ ուներ համապատասխան գիտական հետազոտություններն իրականացնող ուսումնական մի շարք լաբորատորիաներ, ինչպես նաև Գիտության և տեխնոլոգիաների կենտրոն, որն իր մեջ ներառել է գիտահետազոտական լաբորատորիաներ և գիտական խմբեր։ ՄԻԻ առաջատար մասնագետների ղեկավարության տակ ուսանողները հնարավորություն են ունեցել զբաղվել գիտությամբ ժամանակակից հետազոտական լաբորատորիաներում, որոնք համալրված են եղել նորարարական սարքերով և ծրագրերով։ Դա հնարավորություն է տվել բակալավրիատի, մագիստրատուրայի և ասպիրանտուրայի ուսանողներին ուսմանը համընթաց դառնալ գիտական հոդվածների համահեղինակներ, իրենց աշխատանքները ներկայացնել տարբեր գիտաժողովներին՝ ինչպես Հայաստանում, այնպես էլ դրա սամաններից դուրս։
Դասերն անցկացրել է ինֆորմատիկայի և կիրառական մաթեմատիկայի բնագավառում բարձր որակավորում ունեցող պրոֆեսորադասախոսական կազմը, ինչը հնարավորություն է ընձեռել ուսանողներին ստանալ խորը և արդի գիտելիքներ, բարձրացնել նրանց հետաքրքրվածությունը ծրագրավորման և մաթեմատիկայի տարբեր հարցերի շուրջ։ ՄԻԻ շրջանավարտները ցուցաբերել են փայլուն արդյունքներ ժամանակակից գիտության տեսական և գործնական ուղղություններում։
Ֆիզիկայի բաժին.
2002 թվականին ՀՌՀ-ում ձևավորվեց «Նանո- և օպտոէլեկտրոնիկայի ֆիզիկական հիմքերը» մասնագիտացված հետազոտական խումբը կիսահաղորդչային նանոֆիզիկայի և նանոէլեկտրոնիկայի բնագավառում, որն էլ սկսել է Ֆիզիկա-տեխնոլոգիական ֆակուլտետի ստեղծման ուղղությամբ աշխատանքները: Խումբը ղեկավարում էր ակադեմիկոս Էդուարդ Ղազարյանը։ Կարճ ժամանակահատվածում համախոհներին հաջողվեց կազմակերպել բոլոր անհրաժեշտ աշխատանքները ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետում դիմորդների ընդունելություն սկսելու համար։ Ուսանողների համար գործնական աշխատանքներ իրականացնելու նպատակով ստեղծվել են ուսումնական լաբորատորիաներ, ներգրավվել բարձր որակավորում ունեցող դասախոսական կազմ, բացվել են հիմնական բաժիններ ԳԱԱ Ֆիզիկական հետազոտությունների ինստիտուտում, ինչպես նաև Երևանի կապի գիտահետազոտական ինստիտուտում։ Բազային ամբիոնների առկայությունը ի սկզբանե եղել է ՀՌՀ-ի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետի ստեղծման գաղափարախոսության մեջ։
Սկզբում եղել է մասնագետների պատրաստման երկու ուղղություն՝ Էլեկտրոնիկա և միկրոէլեկտրոնիկա, ինչպես նաև Հեռահաղորդակցություն: Ուսանողների առաջին ընդունելությունը տեղի է ունեցել 2003թ.:
Ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետի մասնագետների պատրաստման հատկանշական առանձնահատկությունն ակադեմիական գիտության և տեխնոլոգիայի ինտեգրումն է: Մի կողմից ուսանողներն ուսումնասիրում են այնպիսի առարկաներ, ինչպիսիք են մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումները, կոմպլեքսային անալիզը, քվանտային մեխանիկան, պինդ մարմինների քվանտային տեսությունն ու նանոֆիզիկան, իսկ մյուս կողմից՝ կիսահաղորդչային սարքերի ֆիզիկա, արևային էներգիայի ֆոտոէլեկտրական կիսահաղորդչային փոխարկիչներ, ճառագայթային ռեկոմբինացիա, էլեկտրոնային կոմպոնենտային բազայի տեխնոլոգիայի հիմունքներ: Սա թույլ է տալիս ունենալ բազմակողմանի զարգացած մասնագետներ, որոնք կարող են աշխատել ինչպես մաքուր գիտության, այնպես էլ Հայաստանի բարձր տեխնոլոգիաների ընկերություններում։
ՀՌՀ-ի ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետի առաջին դեկանն էր պրոֆեսոր Ս.Գ. Պետրոսյանը։
2008թ. Ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետի դեկան է նշանակվում պրոֆեսոր Ա.Ա. Սարգսյանը։
2012 թ. Ֆիզիկա-տեխնիկական ֆակուլտետը մտնում է ՀՌՀ-ի Մաթեմատիկայի և բարձր տեխնոլոգիաների ինստիտուտի (ՄԲՏԻ) կազմ: ՄԲՏԻ-ի տնօրեն է նշանակվում ակադեմիկոս Է.Մ.Ղազարյանը։
2018թ. ՄԲՏԻ -ն վերակազմավորվում է երեք ինստիտուտների՝ Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտ, Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտ, Կենսաբժշկության և դեղագործության ինստիտուտ: Ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի տնօրեն է նշանակվում Ա.Ա. Սարգսյանը:
2024 թվականի հունվարից ԻՖԻ-ի կառուցվածքն օպտիմալացվել է:
ԻՖԻ-ի կազմում գործում է 3 ամբիոն՝
Ընդհանուր ֆիզիկայի քվանտային նանոկառուցվածքների ամբիոն
Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոն
Հեռահաղորդակցության հիմնական ամբիոն
ԻՖԻ-ի բոլոր ամբիոններն ապահովում են հետևյալ կրթական ծրագրերի իրականացումը.
Բակալավրիատի 3 ծրագիր՝
11.03.02 Տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաներ և կապի համակարգեր (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
11.03.03 Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
11.03.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
պրոֆիլ՝ Քվանտային ինֆորմատիկա
պրոֆիլ՝ Նանոէլեկտրոնիկա
Մագիստրատուրայի 3 ծրագիր՝
11.04.02 Անլար հաղորդակցություն և սենսորներ (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
11.04.03 Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
071301.05.7 Այլընտրանքային էներգետիկա (հայկան սեկտոր, առկա ուսուցում)
2025թ.-ից ՄՖԲՏԻ կազմում գործում է 6 ամբիոն`
-
Ընդհանուր ֆիզիկայի քվանտային նանոկառուցվածքների ամբիոն
-
Հեռահաղորդակցության հիմնական ամբիոն
-
Միկրոէլեկտրոնային սխեմաների և համակարգերի ամբիոն
-
Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն
-
Համակարգային ծրագրավորման ամբիոն
-
Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն
ՄՖԲՏԻ բոլոր ամբիոնները իրականացնում են հետևյալ կրթական ծրագրերը`
Ռուսական սեկտորի բակալավրիատի 4 ուղղություն.
11.03.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
պրոֆիլ՝ Քվանտային ինֆորմատիկա
պրոֆիլ՝ Նանոէլեկտրոնիկա
11.03.02 Տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաներ և կապի համակարգեր (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
11.03.03 Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
01.03.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
Հայկական սեկտորի բակալավրիատի 1 ուղղություն.
061101.02.6 Ինֆորմատիկա և կիրառական մաթեմատիկա
Ռուսական սեկտորի մագիստրատուրայի 12 ուղղություն.
11.04.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
ՄԿԾ` Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա»
ՄԿԾ` Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր
11.04.02 Տեղեկատվահաղորդակցության տեխնոլոգիաներ և կապի համակարգեր (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
ՄԿԾ` Անլար հաղորդակցություններ և սենսորներ
01.04.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա (ռուսական սեկտոր, առկա ուսուցում)
ՄԿԾ` Համակարգային ծրագրավորում
ՄԿԾ` Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտաշինություն
ՄԿԾ` Արհեստական բանականություն և ռոբոտաշինություն
ՄԿԾ` Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում
ՄԿԾ` Մեքենայական ուսուցում և տվյալների գիտություն
ՄԿԾ` Տեղեկատվության անվտանգության մաթեմատիկական և ծրագրային ապահովում
ԱՄԲԻՈՆՆԵՐ
Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոն
Ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնը հիմնադրվել է 2005 թվականին։
Հիմնադրման սկզբից մինչև 2012 թ. ամբիոնը գործել է ՀՀ ԳԱԱ ակադեմիկոս, ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Էդուարդ Մուշեղի Ղազարյանի ղեկավարությամբ։ 2012 թվականի մայիսից ամբիոնը ղեկավարում էր ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Հայկ Արայի Սարգսյանը, իսկ 2018թ. մայիսից՝ ֆիզիկամաթեմատիկական գիտությունների թեկնածու, դոցենտ Դավիթ Բորիսի Հայրապետյանը:
Ամբիոնի գործառույթը ներառում է ինչպես ուսումնական գործընթացի կազմակերպումը, այնպես էլ պինդ վիճակի ֆիզիկայի տարբեր ուղղությունների գիտահետազոտական աշխատանքները:
Ամբիոնն ակտիվորեն աշխատում է տարբեր թեմաներով գիտական սեմինարների, դպրոցների և գիտաժողովների կազմակերպման ուղղությամբ։ Ամբիոնն հանդիսանում է International Advanced School on “Frontiers in Optics & Photonics” միջազգային դպրոցի և International Symposium of "Optics and its applications" գիտաժողովի կողմից անցկացվող ամենամյա միջոցառումների համակազմակերպիչ:
ԱՄԲԻՈՆԻ ԳԻՏԱՀԵՏԱԶՈՏԱԿԱՆ ԳՈՐԾՈՒՆԵՈՒԹՅՈՒՆԸ
Ամբիոնն իրականացնում է տեսական հետազոտություններ կիսահաղորդչային նանոկառուցվածքների ոլորտում։ Ամբիոնի գիտահետազոտական գործունեության հիմնական ուղղություններն են՝
Կիսահաղորդչային նանոկառուցվածքների (քվանտային թաղանթներ, քվանտային լարեր, քվանտային կետեր) էլեկտրոնային, կուլոնյան և սպինային բնութագրերի (խառնուրդային և էքսիտոնիկ) տեսական ուսումնասիրություն,
Կիսահաղորդչային նանոկառուցվածքների օպտիկական հատկությունների ուսումնասիրություն,
Մետաղական նանոմասնիկների էլեկտրոնային և օպտիկական բնութագրերի ուսումնասիրություն:
ԾՐԱԳՐԵՐ
Ամբիոնի գործուեության շրջանակներում ուսումնական գործընթացի կազմակերպման իրականացվում է չորս մակարդակով՝ բակալավրի աստիճան, մագիստրատուրա, ասպիրանտուրա և դոկտորանտուրա, հետևյալ ուղղություններով.
ԲԱԿԱԼԱՎՐԻ ԱՍՏԻՃԱՆ
«11.03.04 Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա»
ՄԱՍԳԻՍՏՐԱՏՈՒՐԱ
«11.04.04 Քվանտային և օպտիկական էլեկտրոնիկա»՝ մագիստրոսական կրթական ծրագիր
ԱՍՊԻՐԱՆՏՈՒՐԱ
«01.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա»
«13.00.02 Դասավանդման և դաստիարակման մեթոդներ (Ֆիզիկա)»
ԴՈԿՏՈՐԱՆՏՈՒՐԱ
«01.04.10 Կիսահաղորդիչների ֆիզիկա»
Ամբիոնի վարիչ
Հայրապետյան Դավիթ Բորիսի, ֆ․մ․գ․ դ․
Կրթություն:
2006-2009թթ. Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարան, ֆ-մ.գ.թ, Կիսահաղորդիչների ֆիզիկա
2004-2006թթ. Երևանի պետական համալսարան, Մագիստրոսի աստիճան, Ֆիզիկա:
2000-2004թթ. Երևանի պետական համալսարան, Բակալավրի աստիճան, Ֆիզիկա:
Աշխատանքային փորձ
2025թ. Հայ-ռուսական համալսարանի ՄՖԲՏ ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ:
2018թ. Հայ-ռուսական համալսարանի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի վարիչ:
2017թ. առ այսօր Հայ-ռուսական համալսարանի քվանտային համակարգերի մաթեմատիկական մոդելավորման լաբորատորիայի վարիչ։
2014թ. առ այսօր Հայ-ռուսական համալսարանի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի ընդհանուր ֆիզիկայի և քվանտային նանոկառուցվածքների ամբիոնի դոցենտ:
2014 - 2016թթ. Երևանի պետական համալսարանի քվանտային տեխնոլոգիաների և նոր նյութերի կենտրոնի գիտաշխատող:
2009-2015թթ.՝ Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի «Հելիոտեխնիկա» պրոբլեմային լաբորատորիայի գիտաշխատող:
2009 - 2013թթ.՝ Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի ավագ դասախոս:
2007-2009թթ.՝ Հայ-ռուսական համալսարանի ընդհանուր և տեսական ֆիզիկայի ամբիոնի լաբորանտ:
Գիտական հետաքրքրություններ
Ցածրաչափ կիսահաղորդչային համակարգերի ֆիզիկական հատկությունների տեսական ուսումնասիրություն, մասնավորապես, այնպիսի օպտիկական հատկությունների, ինչպիսիք են գծային և ոչ գծային կլանումը, ֆոտոլյումինեսցենտությունը, կոմբինացիոն լույսի սպեկտրների ցրումը և այլն:
Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր
Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգերի ամբիոնը հիմնադրվել է 2007 թվականին Հայ-ռուսական (Սլավոնական) համալսարանի և «Սինոփսիս Արմենիա» ՓԲԸ-ի միջև 2007 թվականի սեպտեմբերի 24-ին կնքված համագործակցության պայմանագրի հիման վրա։
2012 թվականին իրականացվել է 211000 «Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա» մասնագիտության (բակալավր) առաջին ընդունելությունը:
Այս մասնագիտությամբ սովորելու ընթացքում ուսանողները մասնագիտանում են էլեկտրոնային սարքերի նախագծման և տեխնոլոգիայի ոլորտում: Մասնավորապես, ուսումնական ծրագրով նախատեսվում է հետևյալ ուղղություններով հատուկ առարկաների ուսուցանում.
• Թվային և անալոգային էլեկտրոնային միջոցների նախագծում
• Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա
• Ինտեգրալ սխեմաների նախագծում և տեխնոլոգիա ևն։
2016թ. իրականացվել է մագիստրատուրայի առաջին ընդունելությունը 04.11.04թ. «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա» ուղղությամբ, Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր հիմնական կրթական ծրագիրով:
Հատուկ առարկաների գործնական և լաբորատոր պարապմունքներն իրականացվում են Synopsis-ի էլեկտրոնային նախագծման ավտոմատացման ծրագրային գործիքների օգտագործման միջոցով:
Ամբիոնի հիմնական գիտական ուղղություններն են՝
Ինտեգրալ սխեմաների նախագծման գործիքների մշակում` հաշվի առնելով խորը սուբմիկրոնային տեխնոլոգիաներին բնորոշ իրողությունները
Ցածր էներգիաօգտագործման ինտեգրալ սխեմաների նախագծման գործիքների մշակում
Թվային ինտեգրալ սխեմաների վիճակագրական ժամանակային վերլուծության գործիքների մշակում
Ինտեգրալ սխեմայի տարրերի մոդելների պարամետրային մեթոդների մշակում
ԾՐԱԳՐԵՐ
Մասնագետների վերապատրաստման հիմնական ոլորտները (բակալավրիատ, մագիստրատուրա)
11.03.03 «Էլեկտրոնային միջոցների նախագծում և տեխնոլոգիա»
11.04.04 «Էլեկտրոնիկա և նանոէլեկտրոնիկա»՝ ուղղության կրթական ծրագիր՝ Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր
Ամբիոնի վարիչ
Մելիքյան Վազգեն Շավարշի, տ․գ․դ․, պրոֆեսոր,
2025 թ․ Հայ-Ռուսական համալսարանի ՄՖԲՏ ինստիտուտի Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր ամբիոնի վարիչ
Կրթություն․
«Ավտոմատացման համակարգեր» մասնագիտությամբ պրոֆեսորի գիտական կոչում ՀՊՃՀ, Երևան, 2006 թ.
Տեխնիկական գիտությունների դոկտորի գիտական աստիճան, ՀՊՃՀ, Երևան, 2006 թ.
ՀԽՍՀ բարձրագույն ատեստավորման հանձնաժողովի որոշմամբ դոցենտի գիտական կոչում 1985 թ.
Մոսկվայի ինժեներա-ֆիզիկական ինստիտուտի (ՄԻՖԻ) տեխնիկական գիտությունների թեկնածուի գիտական աստիճան, Մոսկվա, 1984 թ.
«Էլեկտրոնային հաշվիչ մեքենաններ» մասնագիտության գերազանցության դիպլոմ, Պոլիտեխնիկական ինստիտուտ, Երևան, 1978 թ.
N3 միջնակարգ դպրոցի վկայական, Երևան, 1973 թ.
Պարգևներ․
ՀՀ ՊՆ «Վազգեն Սարգսյան» մեդալ, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 93 հրաման 01.02.2013թ., ՀՀ, Երևան, 2013թ.
Ռուսաստանի, Ուկրաինայի և Բելառուսի կիրառական ռադիոէլեկտրոնիկայի Գիտությունների ակադեմիայի ակադեմիկոսի դիպլոմ, Դիպլոմ ДА 0353, արձանագրություն 1 առ 20.04.2012թ., Ուկրաինա, 2012թ.
ՀՀ ՊՆ «Գարեգին Նժդեհ» մեդալ, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 966 հրաման 14.09.2012թ., ՀՀ, Երևան, 2012թ.
ՄԻԵՏ-ի գիտական խորհրդի ապրիլի 16-ի որոշմամբ Ազգային գիտահետազոտական համալսարանի ՄԷՏԻ-ի պատվավոր պրոֆեսոր, Մոսկվա, ՌԴ, 2012թ.
ՀՀ ՊՆ «Հայաստանի զինված ուժեր 20 տարի» հոբելյանական մեդալ, ՀՀ պաշտպանության նախարարի թիվ 1537 հրաման 24.12.2011, ՀՀ, Երևան, 2011 թ.
Հայաստանի պետական ճարտարագիտական համալսարանի Ոսկե մեդալ, սերտիֆիկատ 0210, Երևան, 2011 թ.
ՀՀ գիտության վաստակավոր գործչի կոչում, Երևան, ՀՀ, 2007թ. և այլն։
Գիտական հետաքրքրություններ
Համակարգային և միասնական նախագծում
Ինտելեկտուալ սեփականություն և պլատֆորմային նախագծում
Չիպի վրա ցանցի նախագծման մեթոդոլոգիաներ
Ֆունկցիոնալ, տրամաբանական մոդելավորում և ստուգում
Սխեմատիկ, տրամաբանական, խառը լոգիկա-էլեկտրական և ժամանակավոր մոդելավորում
ԻՀ փորձարկում և մոդելավորում
Հեռահաղորդակցություն
Ամբիոնի գործունեության շրջանակներում իրականացվում է ուսումնական գործընթացի կազմակերպման երեք աստիճան՝ բակալավրիատ՝ 4 տարի, մագիստրատուրա՝ 2 տարի, ասպիրանտուրա՝ 3 տարի։ ՈՒսուցման ձևը առկա է: Մասնագիտական ցիկլի առարկաների դասավանդումը և դրանց վերաբերյալ գործնական պարապմունքների անցկացումն իրականացվում է ԵրԿՄԳԻ-ի կրթահետազոտական կենտրոնում:
Բակալավրիատի ուղություն՝
11.03.02 «Տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և կապի համակարգեր»
Մագիստրատուրայի ուղղություն՝
11.04.02 «Տեղեկատվահաղորդակցական տեխնոլոգիաներ և կապի համակարգեր»
Մագիստրոսական կրթական ծրագրեր՝
071301.00.7 «Անլար հաղորդակցություններ և սենսորներ»
071403.04.07 «Ռադիոէլեկտրոնային համակարգեր և տեղորոշման, նավիգացիայի և կառավարման սարքեր» (Հայկական սեկտոր)
Ասպիրանտուրա
Ե.12.01 «Ռադիոտեխնիկա, ռադիոհաճախականության սարքեր, համակարգեր, տեխնոլոգիաներ» (ՀՀ)
Ե.12.03 «Համակարգեր, ցանցեր և հեռահաղորդակցության սարքեր» (ՀՀ)
Էդուարդ Ռոբերտի Սիվոլենկո
2025 թ․ Հայ-Ռուսական համալսարանի ՄՖԲՏ ինստիտուտի Հեռահաղորդակցության ամբիոնի վարիչ
Գիտական աստիճան՝ տեխնիկական գիտությունների թեկնածու
Կոչում՝ դոցենտ
Կրթություն՝ բարձրագույն
Աշխատանքային փորձ՝ 9 տարի
Մասնագիտացում՝ Ռադիոֆիզիկա, ներառյալ կապի համակարգեր, միկրոալիքային սարքեր և տեխնոլոգիաներ
Դասավանդվող դասընթացներ՝
Անլար կապի համակարգեր
Թվային ազդանշանների մշակման ներածություն
Ծրագրային ապահովմամբ սահմանված ռադիոհամակարգեր
Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոն.
Մաթեմատիկական կիբեռնետիկայի ամբիոնը հիմնադրվել է 2002թ.
Ստեղծման օրվանից մինչև 2013 թվականը ամբիոնը գործել է տ.գ.դ., պրոֆեսոր Վասիլի Իվանի Թաիրյանի ղեկավարությամբ։
2013 թվականից ամբիոնը ղեկավարում է ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր Ռաֆիկ Հրաչիկի Արամյանը։
Ամբիոնի որակական կազմը.
Ամբիոնը բաղկացած է 24 աշխատակիցներից, որոնցից 5-ը հիմնական, 19-ը՝ ներքին համատեղությամբ:
Ամբիոնի գիտական գործունեությունը հիմնված է հետևյալ ոլորտների վրա`
* հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն,
* էկոնոմետրիկա,
* դիսկրետ մաթեմատիկա,
* հանրահաշիվ և երկրաչափություն,
* միջազգային կրթական կապեր, համատեղ կրթական ծրագրեր,
* համատեղ մագիստրոսական ծրագիր Կասպերսկու լաբորատորիայի հետ:
Ամբիոնի գիտահետազոտական գործունեություն.
* հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն,
* հանրահաշիվ և երկրաչափություն,
* դիսկրետ մաթեմատիկա,
* էկոնոմետրիկա,
* կոմբինատոր ալգորիթմներ,
* ալգորիթմների տեսություն և մաթեմատիկական տրամաբանություն:
Միջազգային գիտական կապեր, համատեղ դրամաշնորհներ.
Ամբիոնը սերտ կապեր է հաստատել ինչպես ռուսական, այնպես էլ արևմտյան գիտական կենտրոնների հետ։ Տեխասի Արլինգթոնի համալսարանի և Արևմտյան Վիրջինիայի համալսարանի (ԱՄՆ) հետ համատեղ ուսումնասիրվում են բժշկական ախտորոշման հիմքը հանդիսացող ոլորտային տոմոգրաֆիայի հետ կապված խնդիրները։ Ֆինանսական մաթեմատիկայի և էկոնոմետրիկայի ոլորտը նույնպես կապված է Ենայի Ֆրիդրիխ Շիլլերի համալսարանի և Շվեյցարիայի Բեռնի համալսարանի հետ: Հանրահաշվի ոլորտում ամբիոնը սերտորեն համագործակցում է ռուսական բուհերի, մասնավորապես Մոսկվայի պետական համալսարանի և ՌԳԱ Վ.Ա.Ստեկլովի անվան մաթեմատիկական ինստիտուտի հետ:
Բակալավրիատի ուսումնական գործընթացը.
* հավանականությունների տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն,
* հանրահաշիվ և երկրաչափություն,
* դիսկրետ մաթեմատիկա,
* էկոնոմետրիկա,
* կոմբինատոր ալգորիթմներ,
* ալգորիթմների տեսություն և մաթեմատիկական տրամաբանություն,
* տեղեկատվական անվտանգության հիմունքներ,
* օպտիմալացման մեթոդներ:
ՄԿ ամբիոնը ՀԾ և ՄՄՄ ամբիոնների հետ համատեղ բակալավրիատում իրականացնում է «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» համատեղ կրթական ծրագիրը:
01.04.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա (Տեղեկատվության պաշտպանության մաթեմատիկական և ծրագրային ապահովում, Կիրառական վիճակագրություն և տվյալագիտություն)
Ասպիրանտուրայի մասնագիտություններ.
Ա.01.05 «Հավանականության տեսություն և մաթեմատիկական վիճակագրություն»
2.3.6 «Методы и системы защиты информации, информационная безопасность»:
Համակարգային ծրագրավորման ամբիոն.
Ամբիոնի պատմությունը.
Համակարգային ծրագրավորման ամբիոնը հիմնադրվել է 2002թ.:
Հիմնադրման օրվանից մինչև 2004 թվականը ամբիոնը ղեկավարել է ֆ.մ.գ.թ., դոցենտ Ալբերտ Ավետիսի Օրդյանը։
2004-2015 թվականներին ամբիոնը գործել է ֆ-մ.գ.թ., պրոֆեսոր Վլադիմիր Սահակի Եղիազարյանի ղեկավարությամբ։
2015 թվականից մինչև 2016 թվականը ամբիոնը ղեկավարել է կ.գ.թ., դոցենտ Վաչագան Գուրգենի Վահրադյանը։
2016 թվականից մինչև 2019 թվականը ամբիոնը ղեկավարում էր տ.գ.թ., դոցենտ Աննա Սեդրակի Հովակիմյանը։
2019 թվականի ապրիլի 1-ից մինչ օրս ամբիոնի վարիչն է տ.գ.դ., դոցենտ Սևակ Սենիկի Սարգսյանը:
Ամբիոնի որակական կազմը.
Ամբիոնը բաղկացած է 52 աշխատողից, որից 4-ը հիմնական, իսկ 48-ը՝ ներքին համատեղությամբ։
Ամբիոնի հիմնական գիտական ուղղությունները.
* տեղական և գլոբալ ցանցերում գործընթացները նկարագրելու տարբեր մեխանիզմների մոդելավորման հնարավորությունների հետազոտություն,
* զուգահեռ ճարտարապետություններ և զուգահեռ ծրագրավորում,
* արհեստական բանականություն,
* նեյրոնային ցանցեր,
* մեծ տվյալների ինտելեկտուալ անալիզ,
* համակարգչային տեսողություն,
* ծրագրային համակարգերի ստուգում, փորձարկում և կարգավորում:
Ամբիոնի ուսումնական գործընթացը.
ՀԾ ամբիոնը ՄԿ և ՄՄՄ ամբիոնների հետ համատեղ բակալավրիատում իրականացնում է «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» համատեղ կրթական ծրագիրը:
Մասնագետների պատրաստման հիմնական ուղղությունները (բակալավրիատ, մագիստրատուրա, ասպիրանտուրա) իրականացվում են հետևյալ մագիստրոսական կրթական ծրագրերերով են`
01.03.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա
01.04.02 Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա (Ինտելեկտուալ համակարգեր և ռոբոտաշինություն, Համակարգային ծրագրավորում, Արհեստական բանականություն և ռոբոտաշինություն)
Ասպիրանտուրայի մասնագիտություններ՝
2.3.5 Математическое и программное обеспечение вычислительных машин, комплексов и компьютерных сетей (Ե.13.04)
1.2.3 Теоретическая информатика, кибернетика
Միջազգային կրթական կապեր, համատեղ կրթական ծրագրեր.
ՌԴ ՌԳԱ Վ. Պ. Իվաննիկովի անվան համակարգային ծրագրավորման ինստիտուտի հետ համատեղ Համակարգային ծրագրավորման լաբորատորիա:
Ամբիոնի գիտահետազոտական գործունեություն.
* Ծրագրային ապահովման անվտանգություն
* Ծրագրերի օպտիմալացում
* Կոմպիլյատոր տեխնոլոգիաներ
* Արհեստական բանականություն, մեքենայական ուսուցում
* Գիտական դպրոց.
* Ամբիոնը ձևավորել է գիտական դպրոցներ հետևյալ ուղղություններով՝
* Ազդանշանների և պատկերների մշակում (ղեկավար, դոցենտ Վահրադյան Վ.Գ.)
* Համակարգային ծրագրավորում (ծրագրային ապահովման անվտանգության վերլուծություն, կոմպիլյատոր տեխնոլոգիաներ և ծրագրերի օպտիմալացում) (ղեկավար ֆ-մ.գ.թ., դոցենտ Սարգսյան Ս.Ս.)
Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոն.
Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման ամբիոնը հիմնադրվել է 2002 թվականին, որի հիմնադիրն ու առաջին վարիչը եղել է ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ալբերտի Կարապետյանը:
Հիմնադրման սկզբից մինչև 2018թ. ամբիոնը գործել է ֆ.-մ.գ.դ., պրոֆեսոր Գառնիկ Ալբերտի Կարապետյանի ղեկավարությամբ։
2018 թվականի մայիսից մինչև 2023 թվականի հունիս ամբիոնը ղեկավարել է ֆ.-մ.գ.թ., Արման Արայիկի Դարբինյանը: 2023 թվականի հունիսին մինչև այժմ ամբիոնը ղեկավարում է ֆ.-մ.գ.թ., դոցենտ Գայանե Գառնիկի Տոնոյանը:
Ամբիոնի որակական կազմը.
Ամբիոնը բաղկացած է 26 աշխատողից, որից 9-ը հիմնական, 17-ը՝ ներքին համատեղությամբ։
Ամբիոնի գործունեությունը.
Ամբիոնի հիմնական խնդիրն է տեսական մաթեմատիկայի բոլոր առարկաները ներդնել բուհի ուսումնական գործընթացի մեջ՝ հնարավորություն տալով ուսանողներին զարգացնել իրենց մտածողությունը, ձեռք բերել մաթեմատիկայի հիմնարար գիտելիքներ և օգտագործել դրանք ֆիզիկա, աստղագիտություն, տնտեսագիտություն, ռոբոտաշինություն, արհեստական բանականություն և տարբեր այլ ոլորտներին առնչվող տեսական և գործնական խնդիրներ լուծելու համար:
Ամբիոնի ուսումնական գործընթացը.
Ամբիոնը մտնում է Մաթեմատիկայի և ինֆորմատիկայի ինստիտուտի (ՄԻԻ) կազմի մեջ և մաթեմատիկայի տեսական դասընթացներ է անցկացնում համալսարանի գրեթե բոլոր ինստիտուտներում:
ՄԻԻ-ում ամբիոնն անցկացնում է ընդհանուր դասընթացներ`
* Մաթեմատիկական անալիզ,
* Կոմպլեքս վերլուծություն,
* Դիֆերենցիալ հավասարումներ,
* Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ,
* Թվային մեթոդներ,
* Ֆինանսական մաթեմատիկա,
* Օպտիմիզացիայի մեթոդներ:
Այլ ինստիտուտներում ամբիոնն անցկացնում է հետևյալ դասընթացները`
* Մաթեմատիկա,
* Տվյալների մշակման մաթեմատիկական մեթոդ,
* Տնտեսամաթեմատիկական մեթոդներ և մոդելներ,
* Մաթեմատիկական անալիզ,
* Դիֆերենցիալ հավասարումներ,
* Մաթեմատիկական ֆիզիկայի հավասարումներ:
Ամբիոնում անցկացվում են հատուկ դասընթացներ երեք ուղղություններով՝ դիֆերենցիալ հավասարումներ, թվային մեթոդներ, մաթեմատիկական մոդելավորում:
Միջազգային կրթական կապեր, համատեղ կրթական ծրագրեր.
ՄՄՄ ամբիոնը սերտ կապեր է պահպանում ՌԴ Ստեկլովի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Մոսկվայի պետական համալսարանի, ՎՀ Գ.Ռամզաձեի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Ս.Լ. Սոբոլևի անվան մաթեմատիկայի ինստիտուտի, Քարդիֆի համալսարանի (Անգլիա), Պադուայի համալսարանի (Իտալիա), Սոֆիայի համալսարանի (Բուլղարիա) և այլնի հետ:
ՄՄՄ ամբիոնը ոչ միայն սերտ կապեր է պահպանում տեղեկատվական տեխնոլոգիաների տարբեր ընկերությունների հետ Հայաստանում, այլև իրականացնում է համատեղ հետազոտական աշխատանքներ:
Ամբիոնի գիտահետազոտական գործունեություն.
Ամբիոնը գիտական գործունեություն է ծավալում երեք ուղղություններով.
* Դիֆերենցիալ հավասարումներ և մաթեմատիկական ֆիզիկա;
* Օպտիմիզացիայի մեթոդներ: Թվային մեթոդներ և մաթեմատիկական մոդելավորում;
* Artificial Intelligence, Big Data and Robotics:
ՄՄՄ ամբիոնը ՀԾ և ՄԿ ամբիոնների հետ համատեղ բակալավրիատում իրականացնում է «Կիրառական մաթեմատիկա և ինֆորմատիկա» համատեղ կրթական ծրագիրը:
Ամբիոնում գործում են հետևյալ մագիստրոսական ծրագրերը`
061101007 – «Թվային անալիզ և մաթեմատիկական մոդելավորում»,
01.04.02 – «Արհեստական բանականություն և մեքենայական ուսուցում»:
Ասպիրանտուրայի ուղղություններ.
Ամբիոնում գործում են ասպիրանտուրայի 2 ուղղույթյուններ`
Ա.01.02 - «Դիֆերենցիալ հավասարումներ, մաթեմատիկական ֆիզիկա» ՀՀ;
1.2.2 - «Математическое моделирование, численные методы и комплексы программ», ՌԴ:
Դոկտորանտուրայի մասնագիտություն.
Ամբիոնն իրականացնում է Ա.01.02 «Դիֆերենցիալ հավասարումներ», ՀՀ մասնագիտությամբ դոկտորական ծրագիր
Կառուցվածք
ՄՖԲՏԻ-ի տնօրեն
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Ահարոն Կամոյի Ահարոնյան
Հեռ.՝ (+374 12) 26-55-97/ 416
Էլ.փոստ՝
[email protected]
ՄՖԲՏԻ-ի փոխտնօրեն
Սյուզաննա Քյարամի Գրիգորյան
Հեռ.՝ (+374 10) 26-55-97/ 379
Էլ.փոստ՝
[email protected]
ՄՖԲՏԻ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման գլխավոր մենեջեր
Աննա Ահարոնի Արաբյան
Հեռ.՝ 81-30 (ներք. 324)
Էլ.փոստ՝
[email protected]
ՄՖԲՏԻ-ի ուսումնական գործընթացի կազմակերպման ավագ մենեջեր
Վիկտորիա Ռաչիկի Մադոյան
Հեռ.՝ (+374 10) 26-55-97/ 379
Էլ.փոստ՝
[email protected]
ՄՖԲՏԻ-ի ռուսական սեկտորի ուսումնական գործընթացի կազմակերպման ավագ մենեջեր
Նունե Բալաբեկի Հակոբյան
Հեռ.՝ 81-30 (ներք. 324)
Էլ.փոստ՝
[email protected]
ՄՖԲՏԻ-ի հայկական սեկտորի ուսումնական գործընթացի կազմակերպման ավագ մենեջեր
Ռոզա Հովհաննեսի Գալստյան
Հեռ.՝ 81-30 (ներք. 324)
Էլ.փոստ՝
[email protected]
ԱՄԲԻՈՆՆԵՐ
«Ընդհանուր ֆիզիկա և քվանտային նանոկառուցվածքներ» ամբիոնի վարիչ
ֆիզիկամաթեմատիկական գիտությունների դոկտոր, դոցենտ
Դավիթ Բորիսի Հայրապետյան
Հեռ.՝ 330 (ներքին)
Էլ.փոստ՝
[email protected]
«Ընդհանուր ֆիզիկա և քվանտային նանոկառուցվածքներ» Ամբիոնի գլխավոր մենեջեր
Գայանե Արտաշեսի Սամվելյան
Հեռ.՝ - 330 (ներքին)
Էլ.փոստ՝
[email protected]
«Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր» ամբիոնի վարիչ
տեխնիկական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր,
ՀՀ ԳԱԱ թղթակից անդամ
Վազգեն Շավարշի Մելիքյան
Հեռ.՝ – 331 (ներքին)
Էլ.
[email protected]
«Միկրոէլեկտրոնային սխեմաներ և համակարգեր»
ամբիոնի մենեջեր
Նվարդ Արշակի Գրիգորյան
Հեռ.՝ – 331 (ներքին)
Էլ.փոստ՝
[email protected]
«Հեռահաղորդակցություն» ամբիոնի վարիչ,
տեխնիկական գիտությունների թեկնածու, դոցենտ
Էդուարդ Ռոբերտի Սիվոլենկո
Հեռ.՝ (+374) 91 507740
Էլ.փոստ՝
[email protected]
Ամբիոնի ավագ մենեջեր
Նարինե Կրոմվելի Օգանովա
Հեռ.՝ (+374) 55 81-36-27
Էլ.փոստ՝
[email protected]
«Մաթեմատիկական կիբեռնետիկայի» ամբիոնի վարիչ
ֆ․-մ․գ․դ․, պրոֆեսոր
Ռաֆիկ Հրաչիկի Արամյան
Հեռ.՝ 81-30 (327)
Էլ.
[email protected]
«Մաթեմատիկական կիբեռնետիկայի»
ամբիոնի ավագ մենեջեր
Սիլվանա Ռաֆիկի Արամյան
Հեռ.՝ 81-30 (327)
Էլ.փոստ՝
[email protected]
«Համակարգային ծրագրավորման» ամբիոնի վարիչ
տ․գ․դ․, դոցենտ
Սևակ Սենիկի Սարգսյան
Հեռ.՝ 81-30 (325)
Էլ.
[email protected]
«Համակարգային ծրագրավորման»
ամբիոնի ավագ մենեջեր
Լիլիթ Սերգեյի Ասլիզադյան
Հեռ.՝ 81-30 (325)
Էլ.փոստ՝
[email protected]
«Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման» ամբիոնի վարիչ
ֆ.-մ.․գ․թ․, դոցենտ
Գայանե Գառնիկի Տոնոյան
Հեռ.՝ 81-30 (326)
Էլ.
[email protected]
«Մաթեմատիկայի և մաթեմատիկական մոդելավորման»
ամբիոնի ավագ մենեջեր
Աննա Բենյամինի Ավանյան
Հեռ.՝ 81-30 (326)
Էլ.փոստ՝
[email protected]
ՄՖԲՏԻ ուսումնական լաբորատորիաների վարիչ
Վարդան Ռոբերտի Ջաղինյան
Հեռ.՝ (+374) 93-85-94-06
Էլ.փոստ՝
[email protected]
"Բարակ թաղանթային կառուցվածքների և
նանոկոմպոզիտային նյութերի գիտական լաբորատորիայի վարիչ
Վլադիմիր Արամի Գևորգյան
Հեռ.՝ (+374) 91 29-95-20
Էլ.փոստ՝
[email protected]
Բարակ թաղանթային կառուցվածքների և նանոկոմպոզիտային նյութերի գիտական լաբորատորիայի ավագ գիտաշխատող
Նաիրա Ռուբենի Մանգասարյան
Հեռ.՝ (+374) 93 49-55-44
Էլ.փոստ՝
[email protected]